ՀՀ Էներգետիկա

Standard

energeticsՍկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն  հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը:
Ի տարբերություն ՋԷԿ-երի, ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ թե ծավալն է,  այլ` վտանգի աստիճանը: Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ԱԷԿ-ները շրջակա բնակչության լիարժեք անվտանգության համար կառուցվում են բնակավայրերից զգալի  հեռավորության վրա, այնուամենայնիվ բնակչության առողջության վրա ազդեցությունից խուսափելն անհնար է:

Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։

Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է մ քամու միայն մեկ էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։

Հայաստանի Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային միջոց կարող է ծառայել քամին կամ արևը, իսկ ՀՀ էներգետիկայի ապագան այնքան էլ չեմ պատկերացնում, քանի որ ոչ մի տեսանելի միջոցներ չեն ձեռնարկվում։

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

Standard

dilijan-natureՀՀ բնօգտագործումը շատ մեծ վնաս է հասցնում կլիմային և շրջակա միջավայրին: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակն էապես վատացնում են:
Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչամբարներում, ժամանակի ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքիրն այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետերն են համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլնտ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային լեռնահարստացուցիչ կոմբինատները:

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բևադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններմեծփոքր և գեղանի արոսներըսևափոր դռլոնըկանաչ մեղվակերը: Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։

Լևոն Շանթ

Standard

Լևոն Շանթ (ամփոփիչ աշխատանք)
1. Ընդգծիր այն պնդումները, որոնք իրոք Լևոն Շանթի կենսագրական փաստերից են. 1
ա) Լևոն Շանթը ծնդել է Կարսում։
բ) Հայրը գորգավաճառ է եղել։
գ) Սովորել է Գևորգյան ճեմարանում։
դ) Աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես տեսուչ։
ե) Եղել է «Վերնատան» անդամ։
զ) Ուսանել է Լայպցիգում, Ենայում, Մյունխենում։
է) Եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության պատգամավոր։
ը) 1911-1915թթ ապրել է Եվրոպայում։
թ) Եղել է ստալինյան ռեպրեսիաների զոհը, գնդակահարվել է Ծիծեռնակաբերդում։

2. Բնութագրիր դրամատիկական ստեղծագործությունը։ Նշիր դրամատիկական ստեղծագործության ավանդական ժանրերը, բնութագրիր դրանք։
Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն[1]։ Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց։ Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը։
Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից։ Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով։ Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող։
Ավանդական ժանրերը՝ կատագերգություն, ողբերգություն, դրամա։
Կատագերգություն- հումորային ստեղծագործություն,որը հիմնված կարող է լինել և լավատեսության և սարկազմի վրա։
Ողբերգությունը- դա այն ժանրն է, երբ գլխավոր հերոսը վերջում մահանում է։
Դրամա- կարող է լնել այդ երկուսի խառնուրդ, բայց ի տարբերություն ողբերգության այստեղ կարող է մահանալ երկրորդական հերոսը, ինչպես <<Հին աստվածներ»։ դրամայում։

3. Ինչ է սիմվոլիզմը։ Հայ սիմվոլիստենրի ևս 2 անուն նշիր։ Ինչո՞վ է Լևոն Շանթի «Հին աստվածները» սիմվոլիստական ստեղծագործություն։
Սիմվոլիստներին հատկանշական է համակենտրոնացումը մարդկանց ներաշխարհի մեջ, ձգտումը բացահայտելու նրանց հոգեկան տառապանքները, նուրբ զգացմունքներն ու տրամադրությունը: Պոետ սիմվոլիստները պոետիկ բանաստեղծությունների նորարարներն էին: Սիմվոլիզմին հատուկ գծերն են ծայրաստիճան անհատապաշտությունը, էսթետիզմը, մահի գովերգումը:Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել վառ ու արտահայտիչ կերպարներով, չնայած դրան, նրանք երբեմն ընկնում էին բառերի անիմաստ խաղերի մեջ` փորձելով ստեղծել օրիգինալ ձև: Սիմվոլիզմն առանձնացնում է իրական և ոչ իրական աշխարհները: Ոչ իրականի գլխավոր բանալին համարվում է սիմվոլը. այն կարծես պայմանական նշան լինի, որը միացնում է այս երկու աշխարհները:
Հայ Սիմվլստական ամենաակնառու գրողներից է Վահան Տերյանը, նաև Միասք Մեծարենցը 1
Նրանով, որ նա իրական և երևակայական հերսների օգնությամբ փորձում է փոխանցել մեզ կյանքի լավ ու վատ կողմերը, իր մտքերը, վանականի, ճգնավորի, քողավորի, ճերմակավորի օգնությամբ, փոխանցել, թե ինչ է զգացել, զգում և ինչ է հասկացել կյանքից։1
4. Ինչո՞ւ է «Հին աստվածները» համարվում պատմական դրամա. որն է դրա պատմական հիմքը։ 1
5. Ինչի՞ սիմվոլ են Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը։ Ասածդ հաստատողիր մեջբերումներով։

Քողավորը-երազների, իղձերի սիմվոլը, որը կարող է բերել և տխրություն, և արցունքներ, և հիասթափություններ, բայց այն այնքան անուծ էր, այնքան հաճելի, այնքան կյանքով լի, որ լիացրեց աբեղայի սիրտը։
Ճերմակավորը- կարծես ներկայացնում էր կյանքի գեղեցկությունը, թե կյանքը ինչ լիքն է հրաշալիքներով, որ անիմաստ է ամբողջ կյանքը անցկացնել եկեղեցու պատերի ետևում սև զգեստ հագած, եթե դրսում կյանքը շարունակվում է, արևը ջերմացնում է, ծովը ծփում է, երբ դեռ այնքան բան կա աշխարհում բացահայտելու։
Ճգնավորը նա ավելի հոռետեսական կերպար է, որը կարծես ցանկանում է ասել, որ այս կյանքը ինքնին ունայնություն է, ինչքան էլ փորես միևնույն է ,վերջում դատարկություն է։ Լավ է, որ վերջում գալիս է քողավորը և հասկացնում, որ հենց մեր սպասումները, մեր իղձերն են լցնում այդ ունայնությունը։

6. Համեմատիր Վանահոր և երիտասարդ աբեղայի կերպարները. նրանցից ով ինչ է շահել կյանքում, ինչից է հրաժարվել, ինչ կուզեր ունենալ և ինչ է անում դա ունենալու համար։ Գնահատիր երկու կերպարների կենսուակության մակարդակը (որ կերպարի ապրելու և երջանիկ լինելու շանսերն են շատ և ինչու)։

Առաջին հայացքից երկու իրար նման պատմություն ունեցող կերպար։ Երկուսն էլ ժամանակին կորցրել էին իրենց սերը Աբեղայի սերը ո՞րն էր։ Ե՞րբ է կորցրել։, և հենց դա էր պատճառ դարձել, որ նրանք ընտրել էին կյանքի այդ <<հոգևոր ուղին>>։ Բայց հասկանում ենք, որ նրանք հրաժարվել են կարծես իրենք իրենցից, մի կողմ են թողել իրենց կյանքը, մի կողմ թողել իրենց երջանիկ ապագան, որ կարող էին ունենալ և ընտրել անզգայացման, համարյա չգոյության ուղին։ Աբեղան կցանկանար ունենալ իր կյանքը, կցանկանար վերագտնել իր զգացմունքները, կցանկանար զգալ։ Իսկ վանահայրը, չնայած ,որ ինքն էլ կցանկանար վերադարձնել իր կյանքը, բայց միևնույն է նա այդպես էլ չհրաժարվեց իր կյանքից, միևնույն է, այդպես էլ ոչինիչ չհասկացավ, և շարունակեց պայքարել իր զգացմունքների դեմ։ Չնայած աբեղան ինքնասպան եղավ, բայց նա ավելի մեծ հույս ուներ <<փրկվելու>> ։ Ինձ թվում է, ուշադիր չես կարդացել պիեսը։
0.5 2
7. «Կրոնը և մարդու դաստիարակությունը», «Մեղքի զգացումը», «Բնական զգացողությունները և սահմանափակումները», «Հոգի, թե՞ մարմին», «Խաղաղություն» թեմաներից որևէ մեկով էսսե գրիր՝ հենվելով Շանթի «Հին աստվածները» դրամայի վրա։
<< Կրոնը և մարդու դաստիարակությունը>>
Կրոնը այն բանն է, ինչի մարդիկ հավատում են, ինչին վստահում են։ Եվ իհարկե, դա գտնելու գործում մեծ դեր ունի նաև դաստիարակությունը։
Հատկապես Հայաստանում մարդիկ, քանի որ քրիստոնյա են հիմնական մասը, երեխաները մեծանում են քրիստոնյա ՝ այդպես էլ չհասկանալով դրա գաղափարը, ասելիքը և նրա տված հույսը։
<<Հին աստվածներ>> դրամայում տեսնում ենք պարտադրանք, բայց ոչ թե դաստիարակության, ոչ թե ծնողների, այլ իրենք իրենց սրտի կողմից ստիպողական հավատալիք։ Նրանք միևնույն ժամանակ և հավատում, և մեղադրում էին կրոնը իրենց կյանքը կորցնելու համար։ Աբեղայի համար նաև վանահոր կողմից պարտադրանք կար։
Կրոնը պետք է կարևոր դեր ունենա մարդու կյանքում, բայց որ այն հասնի ֆանատիկության աստիճանի, ինքդ քեզ ուրանալուն, դա արդեն իսկ ճիշտ չէ։
Ի վերջո երկուսն էլ հասկացան դա, բայց նրանցից միայն Աբեղան ընդունեց այն։

Հայոց լեզվի ամփոփիչ աշխատանք

Standard

1.Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն

տառը (փակագծում նշվածներից որևէ մեկը).

 

1) անաՉառ, զղՋալ, չղՋիկ (ջ կամ չ)

2) ելևԷջ, վերԵրկրյա, միջօրԵ (է կամ ե)

3) հաՓշտակել, հղՓանալ, շերեՓուկ (բ կամ փ) 

4) զաՎթիչ, թաՎշյա, սՖինքս (վ կամ ֆ)

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով.

 

1) ՆՈՐ ԳԵՏԻԿ ՎԱՆՔ, ՄԵԾ ԵՂԵՌՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

2) ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

3) ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ

4) ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ, ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ 

 

3.Ո՞ր բառում է գաղտնավանկի ը -ն ճիշտ տեղադրված.

 

1) ս(ը)տահակ

2) խռ(ը)նվել

3) պարտ(ը)վել

4) ձեռ(ը)նբաց

 

4.Ո՞ր բառում ձայնավորի սղում կա.

 

1)

2) կատվազգի

3) աստղալից

4) բարեկամ

 

5.Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր.

 

1) գետանցում, հանքախորշ, ազատատենչ

2) սերմնացան, ամպհովանի, գահաժառանգ

3)

4) ամենամյա, անթույլատրելի, մեծամտություն

 

  1. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում հետևյալ բառերին.

բաղձանք, բազմաթույր, անպաճույճ

 

1) երփներանգ

2) անշուք

3) իղձ

4) ձանձրույթ

 

7.Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն.

1) ընդարմանալ-թմրել

2) թիկնեղ-հաղթանդամ

3) հախուռն-տարերային

4) խորիմաստ-պատշաճ

 

8.Ո՞ր շարքում բառի կազմության սխալ ձև չկա.

 

1) ձեռնատու, սնանկանալ, օրական

2) այգեբաց, վազացնել, ընտանեկան

3) վաղորդայն, վարքագրություն, փախնել

4) ըստ արժանվույն, տարկետում, անհարկի

 

9.Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի.

 

1) առաջին ջութակ

2) ձեռքերը սեղանին դնել

3) հետքերը կորցնել

4) պատին սեղմել

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բայեր.

 

1) վազանց, մթամած, իմաստավորել

2) լրացում, կարողանում, տեսած

3) կարծիք, հորինեց, ամփոփիչ

4) զգացվել, հրապարակած, բարձրացող

 

11.Ո՞ր գոյականն է ենթարկվում ա ներքին հոլովման.

 

1) լռություն

2) բացում

3) գարուն

4) աղջիկ

 

12.Ո՞ր շարքի բոլոր բայերն են դրված անցյալ ժամանակով.

 

1) եղի՛ր, սփռելու է, կզգայինք

2) լռեց, չարանալու էին, կտիրեր

3) չստիպեցինք, անցել է, կվերադառնա

4) պիտի գա, կխորհեր, ժամանելու էր

 

13.Ո՞ր նախադասության մեջ մակբայ կա:

 

1) Ես նրանից հուր եմ ուզում,

Անշեջ հուրը սրբազան:

2) Ձիանք հեծած` թռան հապճեպ

Դեպի չորս կողմն աշխարհի:

3) Ո՛չ, ի՛մ դստրիկ, կգան, անշուշտ,

Ու կբերեն էս տարի:

4) Խոր Փարվանա լիճն է ծփում

Հստա¯կ, ինչպես արտասուք:

 

14.Ո՞ր նախադասությունն է պարզ:

 

1) Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց:

2) Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ:

3) Հասնելով աղբյուրին` կռացավ` մի կուշտ ջուր խմելու:

4)

 

15.Ո՞ր նախադասության մեջ հետադաս որոշիչ կա:

 

1) Շահանդուխտը` Գառնո գեղանի բերդակալուհին, նշմարել էր հաղթության դրոշը:

2) Իբրև մարդ` հայրենիքի համար ես արեցի այն, ինչ կարող էի:

3) Ներքևը` Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ:

4) Այսօր էլ Մթնաձորում խլեզներ կան` փոքրիկ, մաշկի գույնը դեղին:

 

16.Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:

 

1) Արցունքների միջից ժպտալով` տղան մոտեցավ հորը:

2) Շունը մեկ հուզմունքից հորանջում էր, մեկ էլ անհանգիստ թփերն էր հոտոտում:

3) Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն ու դառնաթախիծ հուշեր:

4) Անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին:

 

17.Տրված է բազմաբարդ նախադասություն:

Այդ բզեզին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը:

 

Ո՞րն է դրա ճիշտ գծապատկերը.

2

 

  1. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ չկա:

 

1) Ռուս մարզիկը ավելի փորձառու է. նա ավելի շատ մրցաշարեր է մասնակցել:

2) Հայաստան ժամանած ականավոր գիտնականը մի քանի լեզու էր տիրապետում:

3) Երեխաներին խնդրեցին ներկայանալ մենակ` առանց ծնող:

4) Այդ օրվա դեպքերը ինձ վրա ծանր տպավորություն թողեցին:

 

19.Ո՞ր նախադասության մեջ հետադաս տրոհվող դերբայական դարձված կա (նախադասությունները կետադրված չեն):

 

1) Մեկը մյուսի հետևից ընկան հինգերորդ բուրգի սյուները ահռելի դղրդյուն բարձրացնելով:

2) Բոցն ու ծուխը կատաղի պտույտներ գործելով շիկացրել էին օդը:

3) Դռան ճռռոցը լսելով նա աչքերը բաց արեց:

4) Սկսեցին արտասանել բանաստեղծությունը և իրար օգնելով գնացին մինչև վերջ:

 

20.Տրված է համառոտ շարադրանք:

Դեռևս հնում մարդիկ նկատել էին, որ աստղերի որոշ խմբեր երկնքում առաջացնում են

արտասովոր պատկերներ: Այդ պատկերներն անվանեցին համաստեղություններ և սկսեցին դրանց անուններ տալ: Առաջին անունները կապված են հունական դիցաբանության լեգենդների և առասպելների հետ:

17-րդ դարում ասպարեզ եկան համաստեղությունների նոր անուններ, ինչպես` Սիրամարգ,

Տուկան, Հնդիկ: Սրանք հիշեցնում էին այդ շրջանում եվրոպացիների հայտնագործած անդրծովյան զարմանահրաշ երկրների մասին:

18-րդ դարում աստղագետները այլ համաստեղությունների տվեցին Ժամացույց, Դանակ,

Կողմնացույց, Մանրադիտակ և այլ անուններ:

Հատուկ տեղ են գրավում Կենդանաշրջանի համաստեղությունները: Դրանք 12-ն են` Առյուծ,

Կշեռք, Կարիճ, Ցուլ և այլն: Այս համաստեղությունները առանձնանում են նրանով, որ տարվա ընթացքում Արեգակը տեղաշարժվում է հենց սրանց ֆոնին` ամեն մեկում գտնվելով մոտավորապես մեկական ամիս:

 

Ո՞ր միտքն է հակասում տրված շարադրանքի բովանդակությանը:

 

1) Համաստեղությունների մի մասի անունները կապված են եվրոպացիների կողմից անդրծովյան երկրների հայտնագործման հետ:

2) Արեգակը իր տարեկան տեղաշարժի ընթացքում մոտ մեկ ամիս գտնվում է Կենդանաշրջանի 12 համաստեղություններում, մնացած ամիսներին` այլ համաստեղություններում:

3) Համաստեղությունների անուններից կարելի է հետևություն անել դրանց տրման

հերթականության մասին, այսպես` Հնդիկը ավելի վաղ ժամանակներից է համաստեղության

անուն դարձել, քան Մանրադիտակը:

4) Նկատելով, որ աստղերի որոշ խմբեր ինչ-որ պատկերների են նմանվում` մարդիկ դրանք

անվանեցին համաստեղություններ:

Քաղաքագիտություն

Standard

Թեմա 3.5Քաղաքական կուսակցությունները և կուսակցական համակարգը — 2ժամՔաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը:Կուսակցությունների դասակարգումը: Նրանց գործառույթները ժողովրդավարական հասարակություններում: Քաղաքականկուսակցությունների իրավա – ասհմանադրական կարգավիճակը:Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական,բազմակուսակցական): Քաղաքական շարժումներ, հասարակական կազմակերպություններ: Լոբբիականություն

Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։
Ոչ դասական կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։
1.Դաշտավայրային,
2.Լեռնային և այլն։

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ : Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։
լիբերալները (նիգեր),
պահպանողականները (տորիներ)։
Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝
Մարքսիստական
Սոցիալիստական
Կոմունիստական
Լիբերալ
Պահպանողական կամ Կոնսերվատիվ
Ազգայնական
Ֆաշիստական և այլ կուսակցություններ։
Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝
Բանվորական
Գյուղացիական
Երիտասարդական
Մտավորականական և այլ կուսակցություններ։
Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
Ավանգարդային
Նախընտրական
Պառլամենտական կուսակցություններ։
Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են։ Այս չափանիշը առաջադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Մորիս Դյուվերժեն։ Այս չափանիշի հիման վրա առանձնացվում են 2 տիպի կուսակցություններ՝
կադրային
մասսայական կամ զանգվածային։
Կադրային կուսակցությունները, որպես կանոն, ունեն ներքին կուսակցական թույլ օղակներ, անդամակցության բավականաչափ հեշտացված ընթացակարգ։ Կադրային կուսակցություններում հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվությունների և բարեգործական հատկացումների հաշվին։ Այստեղ կուսակցական վերնախավի որոշումները պարտադիր չեն կատարման կուսակցության բոլոր անդամների կողմից։ Կադրային կուսակցություններում առանձնացվում են անհատների 3 շերտեր՝
ֆինանսիստներ, որոնք կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի մեջ ներդնում են գումարներ։
փորձագետներ, որոնք ապահովում են կուսակցության սպասարկումը մասնագիտական առումով։
կարծիքի հեղինակություններ, որոնք ապահովում են կուսակցության հանրաճանաչությունը։
Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են։ Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով։ Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ։ Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար։ Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է։ Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
աջեր
ձախեր
ցենտրիստներ կամ կենտրոնամետներ։

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։ Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝
միակուսակցական,
երկկուսակցական,
բազմակուսակցական։
Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։ Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը։ Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը։
Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին։ Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն։ Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր։ Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին
Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն։ Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը։ Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ։ Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ։ Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ։

Վահան Տերյան

Standard

Վահան տերյան անցնում ենք համարիա ամեն տարի, ամեն տարի կարծես նոր կերպ եմ ընկալում նրա բանաստեղծությունները: Ամեն անգամ ընտրում եմ իմ տվյալ իրավիճակին  համապատասխան բանաստեղծություններ: Սկզբում կենտրոնանում էի միայն թախծի, կոտրված սրտի, անիմաստ անցած կյանքի մասին բանաստեղծությունների վրա: Բայց այսօր փորձեցի ավելի համեմատած ուրախների վրա կենտրոնանալ: Գտնել բանաստեղծություններ նոր սիրահարության մասին: Բայց պարզվեց, որ նա դրա մեջ էլ է վատ բան գտել: Բայց իրականում դա ոչ թե հոռետեսական է, այլ իրտեսական: Սուտ է իրոք սերը: սուտ են այն հույսերը, որ ինքներս մեզ ենք տալիս: Համաձայն եմ այս բանաստեղծության յուրաքանչյուր բառին՝

Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։

Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեոուն։

Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես…

Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք,
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընղմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք…

Սիմոլիզմը դա հակառեալիստական ուղղություն է 19-րդ դարի վերջերի և 20-րդի սկզբի արվեստի ու գրականության մեջ,
որը իր գեղարվեստական մեթոդն Էր համարում սիմվոլների՝ խորհրդանշանների միջոցով առարկաների ու
երևույթների անճանաչելի Էության պատկերումը:

Իհարկե Տերյանի բանաստեղծության ամենագլխավոր և ակնառու խորհրդանիշը դա Աշունն է: Իհարկե կան նաև օրինակ գարնան մասին բանաստեղծություններ, բայց Աշունը ամենաքննարկվող թեման է: Նա իր ամբողջ ցավը, դառնությունը կապել է աշնանային անձրևոտ. ցեխոտ, մռայլ և ցուրտ եղանակի հետ:

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Standard
craterLakeDawn.jpg1)Մենք ապրում ենք վատ միջավայրում մթնոլորտը եվ շրջակա միջավայրը աղտոտված է:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները:
2)Շրջակա միջավայրի ազդեցությունը վնասակար արտանետումները, արտադրական թափոններից անջատվող թունավոր նյութերը, քաղաքային տրանսպորտից բխող աղտոտվածությունըն ու նման մի շարք երևութներ, երբեմն անդառնալի վնաս են հասցնում առողջությանը:
3)Սահմանենք տուգանքներ այդպես կարող ենք վերահսկել շրջակա միջավայրը
4)Մասնակցել եմ մի քանի ծառատունկների
5)Համագործակցությունը միջազգային ասպարեզում բնականաբար շատ կարևոր է, քանի որ խնդիրները չեն կարող լինել մեկ երկրինը, դրանք մի երկրից դառնում են երկուսինը, երեքինն ու ամբողջ մոլորակինը: